Արտակարգ պատահար Գյումրիում. փլուզվել է շենքի 3-րդ հարկի հատակը
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գյումրի քաղաքի Անդրանիկ Օզանյան 1 հասցեում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ 3-րդ հարկի հատակը փլուզվել եւ ընկել է երկրորդ հարկի տան մեջ: Այս պահին Գյումրու հրշեջ փրկարարները որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ փլվածքի տակ մարդիկ մնացել են, թե ոչ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ նշված բնակարանը բնակեցված չէ, ու միայն փրկարարների որոնողական աշխատանքներից հետո պարզ կլինի՝ տուժածներ կան, թե՝ ոչ:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող