Բնակիչներն ընդդեմ «Փակ շուկայի» համար պայքարող ակտիվիստների (տեսանյութ)
Հայաստան
Yerevannews.am-ի փոխանցմամբ՝ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը «Փակ շուկայի» մոտ հրավիրել էին ասուլիս, որի ընթացքում անդրադարձան իրենց կողմից արվող հետագա քայլերին:
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը իր խոսքում նշեց իրենց 3 նպատակները, որոնցից ամենագլխավորը «Փակ շուկայի» սեփականատիրոջը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելն է և հուշարձանին հասցված վնասի փոխհատուցումը:
Նրանք նաև պահանջում են դադարեցնել հուշարաձանի օգտագործումը՝ սեփականատիրոջ կողմից, մինչ նախկին վիճակի վերականգնումը:
Նշված պահանջները չկատարելու դեպքում նրանք իրավական մկջոցներով սեփականտիրոջը պատրասատվում են զրկել սեփականության իրավունքից: Այս նպատակներին հասնելու համար նրանք պատրաստվում են կիրառել բոլոր միջոցները, այդ թվում նաև քաղաքացիական անհնազանդություն, որը նախախորհրդարանի անդամի խոսքերով, կմեկնարկի վաղվանից:
Ասուլիսի ընթացքում «Փակ շուկայի» մոտակայքի շենքի բնակիչներից մի քանիսը մոտեցան և վեճի բռնվեցին նախաձեռնող խմբի անդամների հետ:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից