Մահվան ելքով վրաերթ՝ Թբիլիսյան խճուղում. վարորդը փախուստի չի դիմել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Opel Asrta մանկիշի 35 ՏT 660 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 54-ամյա Արտաշես Հովսեփյանը նշված ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ ՀայՌուսգազարդի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող