Միջադեպ Հյուսիսային պողոտայում. երաժիշտ Գևորգի մորը տեղափոխել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Hetq.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Հյուսիսային պոողոտայում երաժիշտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»:
Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:
Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը րոպեներ առաջ Գևորգի մորը տեղափոխեց հիվանդանոց՝ աչքի պատռվածքով:
Ոստիկանները Գևորգին ուղեկցեցին ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող