Առաջին իսկ առիթի դեպքում իմ ուսադիրները, իմ շքանշանները հետ եմ տալու. Սասուն Միքայելյան
Հայկական Մամուլ
«Առաջին իսկ առիթի դեպքում իմ ուսադիրները, իմ պարգևները, իմ շքանշանները հետ եմ տալու: Ես իմ պարտքն եմ կատարել իմ ժողովրդի, իմ պետության հանդեպ»,- այս խոսքերի հեղինակը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն է:
«Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Միքայելյանն ասել է, որ տիտղոսներ չի ուզում և խոսելով վերջին շրջանում ըմբոստացած ազատամարտիկներին մասնատելու փորձերի մասին, հավելել.
«Արդեն մասնատել եք, կերել եք մեզ, բոլոր դափնիներն ու տիտղոսները տալիս ենք ձեզ, հերիք է, թողեք ապրենք»: «Սասուն» ջոկատի հրամանատարն անդրադարձել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) նախօրեին արած որոշ հարցադրումների և մի քանի ուշագրավ դրվագներ պատմել Ղարաբաղյան պատերազմի, մասնավորապես Խոջալուի և Շուշիի ազատագրման մարտական օպերացիաների մասին: Նաև պատասխանել է Կոմանդոսի այն հարցին՝ արդյո՞ք Վազգեն Սարգսյանին տեսել է զենքը ձեոքին: Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ կաշխատի այլևս չանդրադառնալ վերջին օրերին Արկադի Տեր-Թադևոսյանի հետ հեռակա բանավեճին, քանի որ դա կեղտոտ խաղ է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը