Տիգրան Սարգսյանը` ԱԺ-ում էր
Հայկական Մամուլ
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը Ազգային ժողովի բակում նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան:
Վարչապետին, սակայն, տեսնել չի հաջողվել: Նա, փաստորեն, կառավարության նիստից անմիջապես հետո խորհրդարան է գնացել, բնականաբար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, իսկ թե ինչ հույժ կարևոր հարց քննարկելու՝ հայտնի չէ: Սովորաբար Տիգրան Աարգսյանը Հովիկ Աբրահամյանի մոտ է գնում, երբ կառավարությունը կարևոր ինչ-որ օրինագիծ է խորհրդարան ուղարկած լինում: Առաջիկա քառօրյայի օրակարգը, սակայն, դեռ ձևավորված չէ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը