Ռոբերտո Մանչինին՝ «Սպարտակի» գլխավոր մարզչի թեկնածու
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարությունը դիտարկում է Ռոբերտո Մանչինիին թիմ հրավիրելու հնարավոր տարբերակը:
48-ամյա մասնագետին թիմ հրավիրելու պատճառը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում «Սպարտակի»՝ «Սանկտ Գալենից» կրած պարտությունն է. տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մինչ Կարպինին հեռացնելը մոսկովյան թիմի ղեկավարությունը կզրուցի Մանչինիի հետ՝ վերջինիս պահանջներն իմանալու համար:
Հիշեցնենք, որ Մանչինին «Մանչեսթեր Սիւթիի» հետ 2011-2012 մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն և նվաճեց երկրի գավաթը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում