Ես և Մոուրինյուն մեծագույն մարզիչներ ենք. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» հետ առաջիկա դիմակայությանը. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Մոուրինյուի գլխավորած թիմերը միշտ էլ առանձնանում են վտանգավոր հակագրոհներով: Երբ մրցակիցը կորցնում է գնդակը, կարող է շատ վտանգավոր լինել: «Չելսին» մեծագույն մարզիչ ունի: Նույնը կարելի է ասել նաև «Բավարիայի» մասին: «Չելսիի» հետ խաղում մեզ հերթական մարտահրավերն է սպասվում, իսկ անցյալը մնացել է անցյալում»,-հայտարարել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Չելսին» և «Բավարիան» այսօր կխաղարկեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում