Նոր միջադեպ Կոմիտասի 5 հասցեում
Հասարակություն
Այսօր առավոտյան կրկին ահազանգել են Կոմիտասի 5 հասցեում ապօրինի շինության դեմ պայքարող բնակիչները:
Նրանք հայտնել են, որ առավոտյան մի խումբ շինարարներ փորձել են մուտք գործել շինհրապարակ, սակայն բնակիչները թույլ չեն տվել նրանց մուտք գործել այնտեղ:
Բնակիչները փակել են շինհրապարակի մուտքը և զանգահարել մի շարք լրատվամիջոցների և ակտիվիստների՝ նրանց տեղյակ պահելով միջադեպի մասին:
Երեկ մի խումբ բնակիչներ կրկին հանդիպել էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ: Բնակիչները հավաստիացրել են, որ չեն նահանջելու և թույլ չեն տալու, որ ապօրինի շինարարությունը շարունակվի:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող