«Չելսի» - «Բավարիա»-ն եզրափակիչ է, ոչ թե Մոուրինյու-Գվարդիոլա մենամարտ. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր կարծիքն է հայտնել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում «Բավարիայի» հետ կայանալիք խաղի վերաբերյալ և նշել, որ այդ հանդիպումը երկու մարզիչների մենամարտ չէ:
«Սա «Չելսի» - «Բավարիա» եզրափակիչ է, ոչ թե Մոուրինյու-Գվարդիոլա մենամարտ: Այս խաղում հանդիպելու են Չեմպիոնների լիգայի հաղթողն ու Եվրոպայի լիգայի գավաթակիրը: Պեպը չի հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ ես՝ Եվրոպայի լիգայում: Սա մեր դիմակայությունը չէ: Մրցակցի ուժը համախմբված թիմի, իրենց լավագույն պահերն ապրող ֆուտբոլիստների մեջ է: Յուրաքանչյուր տարի մյունխենցիներն ավելի ու ավելի մեծ հաջողությունների են հասնում»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում