Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավոր Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը Ռուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունը Վենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպին Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. Mehr Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթությունները Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում 

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել

Հասարակություն

2013-2014 թվականների ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և նախապես շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին' Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ խորհրդակցությունը հնարավորություն է ինչպես ամփոփելու նախորդ ուսումնական տարում գրանցած ձեռքբերումները, այնպես էլ խոսելու և քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

Օրակարգի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2012-2013թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, առանձնացվել են դպրոցների կառավարման համակարգի և նորագույն տեխնոլոգիաների ներդնումը: Կարևորելով դպրոցների շենքային համապատասխան պայմանների ապահովումը՝ նշվել է, որ ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է մայրաքաղաքի թվով 22 դպրոց, քաղաքաշինության նախարարություն է ներկայացվել վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 96 դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն:

Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցների հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար մի շարք դպրոցներում կազմակերպվել է ներառական կրթություն: Քաղաքապետի նախաձեռնությամբ ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով: Այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Կարևորելով դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը՝ կազմակերպվել են այցելություններ մշակութային օջախներ, նաև մասնակցություն տարբեր միջոցառումների: Երևանի քաղաքապետի կողմից խրախուսվել են առարկայական օլիմպիադաներում, նաև այլ մրցույթներում հաջողություններ գրանցած աշակերտները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 1-ից 4-րդ դասարանների շուրջ 7000 աշակերտներ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ստացել են պայուսակներ ու գրենական պիտույքներ։ Հանրակրթության վարչության պետը ներկայացրել է նաև առաջարկներ՝ դպրոցներում կրթական գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Խորհրդակցության շրջանակում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին, կարևորելով ուսումնական տարվա մեկնարկից առաջ անցկացվող խորհրդակցությունը, ներկայացրել է կրթական որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ցուցաբերվող մոտեցումները:

Ոլորտի ներկայացուցիչները պատասխանել են նաև տնօրեններին մտահոգող հարցերին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այն գնահատել է արդյունավետ և, մասնավորապես, նշել. «Կարող ենք փաստել, որ 2012-2013 ուսումնական տարին հաջող է եղել և դպրոցների համար արդյունավետ թե´ շենք-շինությունների պահպանման, թե´ ուսումնակրթական մասով և թե՛ այն արդյունքներով, որ արձանագրվել են այս կամ այն օլիմպիադայում երեխաների հաջողություններով ու գրավոր և բանավոր քննություններում: Իսկ բոլոր այն խնդիրները, որոնք հընթացս առաջանում են ոլորտում, մեր ամենօրյա հսկողության ներքո են: Այս տարի նախատեսում ենք անել ավելին: Ձեռնամուխ ենք լինելու նաև մի շարք դպրոցների հիմնանորոգմանը»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համար
Ամենադիտված