Լանա Խաչատրյանը պատրաստվում է իր հարսանիքին
Հասարակություն
Esyes.am-ի փոխանցմամբ՝ երգչուհի Լանա Խաչատրյանը արդեն պատրաստվում է իր հարսանիքին, որը կկայանա աշնանը:
Լանայի հետ esyes.am-ը զրուցել է հարսանիքի նախապատրաստական ընթացքի և ապրումների մասին: «Ժամանակին, երբ հարսանեկան ամսագրում էի աշխատում և ամուսնացող զույգերին օգնում էի պատրաստության հարցերում, յուրաքանչյուրի հետ այնպես էի հուզվում, որ կարծում էի՝ իմ հարսանիքին կրկնակի կամ եռակի եմ հուզվելու, սակայն այդպես չէ: Հիմա շատ հանգիստ եմ, քանի որ ինձ համար այլ արժեքներ են առավել կարևոր: Իհարկե, հաճելի հոգսերով եմ ծանրաբեռնված, սակայն ես միշտ երկրորդական եմ համարել դրանք: Այն կարևոր բանը, որը միշտ ցանկացել եմ, փառք Աստծո, ունեմ:»,- esyes.am-ին ասել է Լանան:
Լանան նշել է, որ չեն պատրաստվում արտասովոր արարողություն կազմակերպել: «Արտառոց ոչ մի բան չի լինելու: Պարզ հարսանիք ենք անելու, քանի որ ամուսնության համար ամենակարևորը փոխադարձ վստահությունն ու սերն է,- ասել է երգչուհին և հավելել, որ մեծ կարևորություն է տալիս պսակադրությանը: -Ինձ համար հարսանիքը սահմանափակվում է պսակի խորհրդով: Ես իսկապես կարող էի անգամ խնջույք էլ չանել»:
Ըստ Լանայի՝ ճոխ և մանրակրկիտ նախապատրաստությունը երկրորդական հարց է: Հարսանեկան զգեստի ընտրության հարցում Լանան բծախնդիր չի եղել. «Ես շատ հեշտ եմ ընտրել հարսանեկան զգեստս: Ընտրել եմ փորձածս երկրորդ զգեստը: Հայտնի ոճաբանների հետ էլ չեմ համագործակցել»: Լանան պատմել է, որ ամեն ինչն է հեշտությամբ ընտրել:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող