Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ 

Հակասիրիական կոալիցիան չի՛ փլուզվել

Հայկական Մամուլ

Երեկ, օրվա ընթացքում, միջազգային շրջանակներում հակասիրիական կոալիցիայի փլուզման մասին տարածված լավատեսական լուրերին հաջորդեց, արդեն երեկոյան, նախորդ օրերին տիրապետող հոռետեսությունը, թե, այնուամենայնիվ, Մ. Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան եւ, անշուշտ, Իսրայելը ավելի քան վճռական են քիմիական զենքի առկայության ու կիրառման պատրվակով Սիրիային ռազմածովային եւ օդային հարվածներ հասցնելու իրենց ծրագիրը իրականացնելու գործում:

Ցերեկվա լավատեսության պատճառը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշումն էրՙ ո՛չ ռազմական գործողություններին: Նկատի ունենալով նախկին վարչապետ Թոնի Բլերի ստախոսությունները եւ հատկապես 2003 թ. իրաքյան խարդավանքը, խորհրդարանն արգելեց կառավարությանը ռազմական որեւէ քայլ ձեռնարկել Սիրիայի դեմ: Բրիտանական խորհրդարանի զույգ պալատներում հարցը դրվեց հստակ ու մեկինՙ ո՞րն է նպատակը հակասիրիական ռազմական հարվածների, ի՞նչ է շահում սիրիացի ժողովուրդը այդ հարվածներից եւ, երրորդ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ հարվածներից չեն օգտվի Ասադի վարչակարգի դեմ կռվող բազմատարր խմբավորումների մեջ ազդեցիկ տեղ գրավող Ալ-Ղաիդան եւ ահաբեկչական մյուս խմբերը: Եվ վարչապետ Կամերընի պերճախոսությունը այս անգամ բավարար չեղավ տարհամոզելու պատգամավորներին: Եվ նրա ռազմատենչ bravado-ն վերածվեց ափսոսանքի մրմունջի...

Բրիտանացի պատգամավորների դիրքորոշումը հույս էր ներշնչել բոլորին, որ Մ. Նահանգների գլխավոր եւ հզոր դաշնակցի այդ հետքայլը ազդանշան է հակասիրիական կոալիցիայի փլուզման:

Սակայն խաղաղասիրական շրջանակների այդ հուսադրման վրա սառը ցնցուղի տպավորություն թողեց, արդեն հետմիջօրեին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, թե իր երկրի դիրքորոշումն անկախ է Բրիտանիայից եւ, խնդրին հաղորդելով ֆրանսիական ոճՙ քիմիական զենքի առկայության խնդիրը տեղափոխեց բարոյական հարթություն, խոստանալով պատժել Ասադի վարչակարգին... մարդասիրական նկատառումներով:

Սակայն Սիրիային սպասվող դժխեմ ճակատագիրը ավելի հստակ ուրվագծվեց ավելի ուշ, արդեն գիշերը, երբ Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հանդես եկավ հստակ հայտարարություն-պատճառաբանությամբ, վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալներն ու Օբամայի վարչակազմի եզրակացությունըՙ նախագահ Ասադի զորքերն են, նախօրոք ծրագրված գործողությամբ, քիմիական լիցքով հրթիռներ արձակել Դամասկոսի մոտ Ղոթայի շրջանում, սպանելով 1430 քաղաքացի, որոնցից շուրջ 400-ըՙ երեխաներ: Հանդես գալով բոցաշունչ ճառով, պետքարտուղարը շեշտեց, չսպասելով ՄԱԿ-ի տեսուչների այսօր հայտարարելիք եզրակացությանը, անգամ քամահրալից շեշտելով, որ տեսուչներին մանդատ չի տրված որոշելու, թե ո՞ր կողմից են արձակվել մահաբեր ռումբերը, ու նշելով նաեւ, թե կարիք չկա սպասելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եզրակացությանը, քանզի այնտեղ կրկին սպասվում է Ռուսաստանի «օբստրուկցիոնիստական» վետոն, եւ հստակ ու մեկին հայտարարեց, որ նման հարցերում Մ. Նահանգներն իր շահերից բխող անկախ որոշումներ առնելու իրավունք ունի, ապավինելով նաեւ իր հավատարիմ դաշնակիցներ Ֆրանսիայի, Թուրքիայի, Իսրայելի ու մյուսների օժանդակությանը: Նա խուսափեց Մեծ Բրիտանիայի անունը նշելուց ու բրիտանացիների մեծամասնության կարծիքի արտահայտիչ խորհրդարանի կեցվածքը մեկնաբանելուց, անգամ այդ կապակցւթյամբ ափսոսանք արտահայտելուց:

Այսպիսով, ամերիկյան արմադան անհամբեր սպասում է նախագահ Օբամայի հրահանգին, այսինքնՙ տարածաշրջանային նոր աղետի...

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Ամենադիտված