Ակտիվացել են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները. նա կվերադառնա և որոշ ժամանակ «կնստի»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ կրկին ակտիվացել են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները: Ոմանք անգամ հիշել են Քրեական օրենսգրքի «վաղեմության ժամկետ» հասկացությունը, որը, սակայն, չի կարող նրա նկատմամբ կիրառվել, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, իսկապես, որոշ օղակներում քննարկվել է այս հարցը, և ակնարկել են, որ իշխանությունը պատրաստ է զիջումների գնալ, բայց մի պայմանով, որ Սիրադեղյանը վերադառնա և որոշ ժամանակ «նստի»: Դատավարությունը կվերսկսեն և օբյեկտիվ քննություն կանեն: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Սիրադեղյանն այս ընթացքում վեպ է գրել, որը հանձնարարել է տպագրել շատ տարիներ անց:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը