Բանկի կառավարիչը բանկից մեծ գումար է վերցրել և անհետացել է
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, անցած ուրբաթ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին և անհետացել:
Ըստ տեղեկությունների, նա անհետանալուց առաջ մեծ գումար է վերցրել բանկից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը առանց այլ մանրամասներ հայտնելու, հաստատել է այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 179 հոդվածով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով):
Թերթի ունեցած տեղեկություններով, անհետանալուց առաջ թողած նամակում նա ներողություն է խնդրել հարազատներից և նույնիսկ ակնարկել է, որ ինքը կարող է ինքնասպան լինել:
Մանրամասները՝ »Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը