Հայաստանում լավ մասնագետներ կան, բայց ապարատուրան այն չէ. Աբրահամյանի հայրը բուժում է ստացել արտասահմանում
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյանի հայրը սրտի և երիկամների խնդիր է ունեցել. մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրը որդու աջակցոթյամբ բուժում է ստացել արտասահմանում: Երեկ Աժ նախագահը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը:
Հարցին, թե բուժման համար արտասահմանյան որևէ երկիր ընտրելը ինչով է պայմանավորված, արդյո՞ք ՀՀ առողջապահական համակարգի հանդեպ անվստահությամբ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է.
«Հայաստանում լավ մասնագետներ կան, բայց տեխնիկան, ապարատուրան այն չէ»: ԱԺ նախագահի հայրը, պարբերականի տեղեկություններով, սրտի և երիկամների խնդիր է ունեցել:
Մանրամասները՝ »Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը