Մոուրինյուի դեմ այս գոլը ձեզ համար է. Ռիբերի (տեսանյութ)
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին նշել է, որ իր հեղինակած գոլը նվիրել է Գվարդիոլային:
Ռիբերին հանդիպմանը հեղինակեց իր թիմի առաջին գոլը՝ հավասարեցնելով հաշիվը՝ 1:1: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, և թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
«Մենք պայքարում էինք մինչև վերջին րոպեն: «Բավարիան» արժանի էր հաղթանակի: Հաղթանակը կարևոր էր նաև Գվարդիոլայի համար: Ես ևս հիանալի հարաբերություններ ունեմ նրա հետ: Երբ գոլս տոնելու համար վազեցի նրա մոտ, ասացի այս գոլը ձեզ համար է՝ Մոուրինյուի դեմ»,-Ռիբերիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում