Դարչինյան - Դոներ ռևանշ մենամարտը՝ նոյեմբերին (տեսանյութ)
Սպորտ
Երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոները համաձայնվել է ռևանշ մենամարտ անցկացնել Վիկ Դարչինյանի հետ:
Մենամարտը տեղի կունենա նոյմեբերի 9-ին Տեխասում (ԱՄՆ): Երկու բռնցքամարտիներն էլ առաջին անգամ հանդես կգան կիսաթեթև քաշային կարգում:
Նշենք, որ Դոներն իր առաջին մենամարտը կանցկացնի Գիլյերմո Ռիգոնդոյից կրած պարտությունից հետո: Այդ մենամարտում Դոները կորցրեց չեմպիոնական գոտին:
Հիշեցնենք, որ 2007-ին Դոները նոկաուտի ենթարկեց Դարչինյանին և սենսացիոն հաղթանակ տոնեց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում