Մարդիկ զարմացած էին, երբ Մարադոնային գնեցին 5 մլն-ով. Պլատինի
Սպորտ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անդրադարձել է ակումբների համար ֆինանսական «ֆեյր-փլեյ» կանոնը կիրառելու հարցին:
«Խոշոր ակումբների սեփականատերերը գալիս էին ինձ մոտ և խնդրում ստեղծել ֆինանսական «ֆեյր-փլեյ», քանի որ նրանք չէին կարողանում դադարեցնել նոր ֆուտբոլիստների համար գումար ծախսելու գործընթացը: Եվ դա ինձ չէր զարմացնում: Եվրոպական ֆուտբոլը 1.7 մլրդ եվրո կորուստ է ունեցել: Չգիտեմ մեկ այլ կազմակերպություն, որն այդքան կորստից հետո շարունակեր իր գոյությունը: Նախկինում մարդիկ զարմանում էին Մարադոնայի՝ «Նապոլի» տեղափոխվելու վրա. 5 մլն ֆունտ` մեկ ֆուտբոլիստի համար: Սակայն հետո եկան Զիդանը՝ 60 միլիոնով, և Ռոնալդուն՝ 80 միլիոնով: Իսկ այժմ նաև Բեյլը՝ 100 մլն-ով: Այսօր խաղացողները նաև եկամտի աղբյուր են: Արժե այս մասին մտածել»,–Պլատինիի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում