Բերման են ենթարկել «Սամվել Ալեքսանյանի մարդկանց»
Հասարակություն
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիայի մասնակիցների ու մի քանի քաղաքացիների միջև, ովքեր ներկայացել էին որպես շուկայի հարևանությամբ բնակվող քաղաքացիներ, քիչ առաջ վեճ առաջացավ: Ցուցապաստառներով շուկային մոտեցող քաղաքացիներին բնակիչները մոտեցան, սկսեցին հրել` չթողնելով մոտենալ հուշարձանին:
Ինչպես տեղից հայտնում է Լուրեր.com-ի թղթակիցը, ոստիկանները բերման են ենթարկել մի քանի ակտիվիստի:
Նշենք, որ ըստ մեր թղթակցի փոխանցման՝ տեղում են եղել «Սամվել Ալեքսանյանի մարդիկ», ովքեր փորձել են կռիվ հրահրել:
Վերջիններս վերցրել են ակտիվիստների ցուցապաստառները:
Ավելի ուշ ոստիկանները բերման են ենթարկել նաև «Սամվել Ալեքսանյանի մարդկանց»: Բերման են ենթարկվել նրանցից 4-ը:
«Նրանց ինքնությունը դեռևս ճշտվում է: Տեսանյութերը, որոնք ուղարկվել են Ոստիկանության բաժանմունք, ցույց են տալիս, որ այդ անձինք իրենց պահել են ոչ պատշաճ, վեճ են հրահրել»,- այս մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող