Նա տղամարդ չէ. Իբրահիմովիչը՝ Գվարդիոլային
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ իր հարաբերությունների մասին:
««Բասելոնայում» առաջին օրերին Պեպն ասաց, որ թիմի ֆուտբոլիստները համեստ կյանք են վարում: Նա ցանկանում էր, որ ես ինձ սովորական տղա համարեմ: Բայց ես Զլատանն եմ, ցանկանում եմ առանձնանալ ուրիշներից, լինել օրիգինալ: Գվարդիոլան դրա հետ չկարողացավ համակերպվել: Երբ մտնում էի այն սենյակ, որտեղ սուրճ էինք խմում, նա գնում էր:Միջանցքում իմ կողքով անցնելիս Գվարդիոլան նայում էր հատակին: Նա տղամարդ չէ: Նա կարող է լինել աշխարհի լավագույն մարզիչը. դա ինձ չի հետաքրքրում: Մի անգամ ես չկարողացա ինձ զսպել և ասացի նրան այդ ամենը, սակայն նույնիսկ այդ ժամանակ նա ինձ հետ չխոսեց: Ինձ սխալ չհասկանաք. Մեսսին և Ինյեստան գնդակի հետ կարող են հրաշքներ գործել, սակայն նրանք շատ զգացմունքային են և հանգիստ: Նրանք միշտ անում էին այն, ինչ ասում էին և երբեք չէին վիճում», – Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը` հղում անելով The Times-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում