Վիկը պատրաստվում է «պոկել» Դոների գլուխը
Սպորտ
Նոնիտո Դոներ-Վիկ Դարչինյան ռևանշ մենամարտին անդրադարձել է հայ բռնցքամարտիկի մենեջեր Ֆրենկ Էսպինոզան, ով համոզմունք է հայտնել, որ Դարչինյանն ուժեղ կգտնվի Դոներից:
«Վիկն այս մենամարտին երկար է սպասել: Կիսաթեթև քաշային կարգում սա բռնցքամարտիկների առաջին մարտը կլինի: Վիկը պատրաստվում է «պոկել» Դոների գլուխը: Դոների նկատմամբ հաղթանակը հնարավորություն կտա նրան անցկացնել չեմպիոնական մենամարտ։ Բռնցքամարտիկների միջև նախորդ մենամարտում Վիկը ֆավորիտ էր, այժմ հակառակն է, ինչը Վիկին էլ ավելի ծարավ է դարձնում հաղթանակի: Դոները չի կարող իրեն թույլ տալ պարտվել երկրորդ մենամարտն անընդմեջ, իսկ Վիկը չի կարող կորցնել նման հնարավորությունը: Մենամարտը կարևոր է երկուսի համար էլ»,- մենեջերի խոսքերը մեջբերում է boxingscene.com-ը:
Հիշեցնենք, որ Դարչինյան-Դոներ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում