Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքը կդառնա հարմարավետ հանգստյան գոտի
Հայաստան
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում գտնվող հացատան սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն'տասնյակ տարիներ գործող օբյեկտն արդեն քանդվում է: Քաղաքապետը անձամբ է ծանոթացել հացատան ապամոնտաժման աշխատանքների ընթացքին:
Շրջելով զբոսայգու տարածքում Տ. Մարգարյանը պատասխանատուների հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել ապամոնտաժման աշխատանքները ու սկսել բարեկարգման գործընթացը: Արդեն պատրաստ են այգու դեկորնախագծերը:
«Ուսոումնասիրելով Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցման նախագծերը՝ այգու այս տարածքի բարեկարգման եւ կանաչապատման համար ևս համալիր մոտեցում են ցուցաբերել: Վստահ եմ, որ այս տարածքը ինչպես երևանցիների, այնպեսել Երևանի հազարավոր հյուրերի համար կդառնա ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»,- ասել է քաղաքապետ Մարգարյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից