Ճամբարակում բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկված երեխայի կյանքի համար (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 29-ամյա Արգամ Քոչարյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 03 VV 300 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ քաղաքում վրաերթի է ենթարկել 3-ամյա Թելման Բաբայանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ երեխան, ով բժիշկների գնահատմամբ գտնվում էր ծանր վիճակում, տեղափոխվեց Երևանի Ծերեթելի փողոցում գտնվող Մանկական հիվանդանոց:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վրաերթի հեղինակ Ա. Քոչարյանը աշխատում է Ճամբարակում գործող «Ճանապարահաշինարարական ձեռնարկություն» Բաց բաժնետիրական ընկերությունում:


Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող