Լիլուն նորություններ ունի (ֆոտո)
Հասարակություն
Bravo.am-ի փոխանցմամբ` Լիլուն հուլիսի 5-ին նշեց ծննդյան տարեդարձը` նույն օրը ներկայացնելով իր նոր` «Քեզ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Ամռան մյուս օրերը երգչուհին հիմնականում անցկացրել է աշխատանքային եւ ստեղծագործական մթնոլորտում, բայց նաեւ հասցրել է Հայաստանի տեսարժան վայրերն այցելել:
«Ամռանը, երեւանյան տապից խուսափելով, ազատ օրերս արդյունավետ օգտագործել: Մենեջերիս` Լիլիանայի հետ եղել ենք Նորավանքում, Գեղարդում, Խոր Վիրապում, Սեւանում եւ այլ շատ վայրերում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Լիլուն նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին կհանդիպի Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ երաժշտական երեկոյի ընթացքում կկատարի իր հին ու նոր սիրված երգերը. «Ռուսաստանից բավական շատ են հրավերները: Որոշել եմ անակնկալ մատուցել այնտեղի հայերին` կատարելով նաեւ ժողովրդական գործեր: Շատ եմ կարեւորում մեր ազգայինը եւ երգելու դեպքում դրական արձագանքներ եմ լսում»:

Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող