Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 

Բաց նամակ տիկին խոլերային

Գիտություն և Մշակույթ

Նզովյալ քավթառ!

Այն օրից, երբ դու Գանգեսի ափերից դուրս եկար, համայն աշխարհում տարածվեց քո տխուր հռչակը, Աշխարհակալ կայսրները միլիոնավոր զորքեր հաղթեցին, երկրներ ավերեցին և շինեցին, իսկ քո դեմ մաքառել չկարողացան:

Դու կարծում ես քաջ էիր, որ չհաղթվեցիր, pardon, դու անամոթ ես, քո երեսին մեռոն չկա: Դու այնքան համարձակություն չունես, որ դեմառդեմ ասպարեզ դուրս գաս և այնպես կռվես: Դու խայտառակ կերպով թագնվում ես և անթիվ զորքերդ տարածում: Ես հարյուր անգամ քեզ ասել եմ, որ պատրաստ եմ քո զինվորներից ամենաքաջի հետ մենամարտել ինչով կամենաս, ատրճանակով, շիշերով, թրերով, բռունցքով, միայն թե երես առ երես ասպարեզ գաս:

Բայց ինչպես դու, այնպես և քո բոլոր զինվորները կռվում են գողնովի, ստորաբար: Անցյալ տարի քո գեներալներից մեկը իր զորքով մտավ փտած վարունգի մեջ և ադտեղից իմ ծառայի փորը: Հապա պատվավոր զորապետը փտած վարունգով կկռվի կամ թշնամու փորը կմտնի, Թո՛ո՛բբա... Բայց դու մտնում ես, եվ ինչ խայտառակություն, մտնում ես թե չէ, հետո ես սկսում թմբկահարել: Խեղճ ծառաս երկու օր չանցած Գաբրիել ապերի դավթարում գրվեց.

Անիծյալ, եթե դու քաջ զորապետ ես, ինչո՞ւ չես մի րեպորտյորի փոր մտնում: Վախենում ես, որ քո մասին սուտ լուրեր կգրի, հաա՛: Բայց չէ որ հենց ինքդ քո ոտքով-գլխով մի անպատկառ խաբեբա ես, ստախոս, դավաճան: Երեկ չէ մեկէլ օրը դու չէի՞ր, որ Մուհամմեդի գերեզմանի վրա Մեքքայում, հազարավոր զոհեր էիր անում Ղուրբանբայրամի տոներին: Իսկ այժմ հավատդ փոխեցիր ու քրիստոնյա դարձար, հաա՞: Ա՛յ թաղեմ գլուխդ: Եթե մեր «պատվական և ազնիվ» ամենօրյա լրագրի խմբագիրը լսի, ի՞նչ կասի՞:

Ի դեպ այդ խմբագրի մասին: Ո՞նց ես նրա հետ, հա՞շտ ես: Կարծում եմ, պետք է վաղուցվա բարեկամներ լինեք — դու և նա: Եվ այս զարմանալի չէ, քանզի ձեր երկուսի մեջ շատ նմանություններ կան: Ինչպես դու վարակում ես մարդկանց մարմինը, նա վարակում է հոգին: Եթե քո բացիչները Կոխի անուն են կրում, նրա բացիլները կրում են Դուտենբերգի դրոշմը: Դու սիրում ես փտած ձմերուկ, կամ նեխված վարունգ, նա սիրում է... Դու մարդկանց կերածը չես թողնում մարսեն, նա էլ ինքը իր կերածը յոթ տարվա ընթացքում չէ կարողանում մարսել: Մի էական տարբերություն կա քո և նրա միջև: Դու քո հաղթությունը ապահովում ես գաղտնի: Նա իր անիծյալ ստամոքսի համար բացարձակ է կռվում:

Բայց միայն նա չէ, որ քեզ նման է: Մեր մեջ շատ բաներ կան քեզ նման վարակիչ: Վերցնենք մեր գրականությունը, ինչո՞վ է քեզանից պակաս: — Ոչնչով: Եթե դու վարակում ես մեծ մասամբ չքավորներին, մեր գրականությունը անխտիր ամենքին է վարակում: Ճշմարիտ է, մինչև այժմ պահապանները ազատ էին այդ ախտից, բայց նորերումս «Արձագանքը» նրանց էլ վարակեց: Առաջին վարակվողը եղավ Տիգրան Նազարյանցի ստարոժ Սահակ Տեր-Զաքարյանցը, խեղճ մարդը իրեն համար հանգիստ կյանք էր վարում: Ամեն առավոտ ավլելով «Տարազի» խմբագրության հատակը: Սամարղանդի և Մերվի բանաստեղծների փառքը խլեց նրա հանգստությունը, և նա դարձավ «Արձագանքի» մշտական աշխատակից: Իսկ նրանից վարակվեց նույն «Արձագանքի» ստորոժ Միրդիչ աղա Աղլաղանյանցը: Ասում են, որ Միրդիչ աղային է հանձնված «Արձագանքի» տաճկական բաժինը:

Հապա՛, զազրելի քավթառ, դու կարծում ես քեզանից ավելի վարակիչ ախտեր չկա՞ն. Ի՞նչ, մի՞թե երաժշտական և երգեցողական, ախտը քեզանից պակա՞ս է: Իսկի էլ չէ: Այ, այն օրից, երբ մի լրագիր, ազդարարեց, թե Շահլամյանը երկրորդ Տամբերլինտն է համայն Թիֆլիսի և Գանձակի նահանգների տիրացուների և շիքաստա ասողների մեջ, իրարանցում ընկավ: Եվ ամենքը դեն ձգելով իրանց փուրվառը և դահիրեն, վազեցին Թիֆլիս: Այժմ քանի՛-քանի տիրացուներ պահանջում են, որ հայ հասարակությունը նրանց արտաքո կարգի գնացքով ուղարկի Միլան:

Բայց ներողություն քավթառ, ես մի փոքր հուզվեցի նամակիս նպատակից, ես կամենում էի մի քանի բաներ իմանալ: Ուստի բացարձակ քեզ հարցեր կառաջարկեմ : թե ազնվության մի կաթիլ մնացել է քո մեջ — պատասխանիր:

Արդյոք այս տարի էլ մենք սեխից և ձմերուկից պետք է զո՞ւրկ մնանք, ինչպես անցյալ տարի: Արդյոք այս տարի էլ բժիշկները պետք է մեր գլխին ընկույզ կոտրե՞ն կււմ կոպեկանոց հերոսները ձրի թեյարաններում մարդկային բարերարների դիմակ հագնեն:

Արդյոք այս տարի էլ Միքել Անջելլոյի աշակերտ հռչակավոր Ջիովանի Բաբայանի Պալատնյանոյին պետք, է վնասներ տա՞ս: Դեռ անցյալ տարի սանիտարական խումբը քո պատճառով անգթաբար այրեց խեղճի մի զույգ չուստը, երկու զույգ գուլպան և մի հատ շինելը: Սրանք բոլորն էլ 14-րդ դարից մնացած իրեր էին և պատմական մեծ նշանակություն ունեին: Անիծյալ, իսկի պատմության հետ ծանո՞թ ես: Եվ մինչև այժմ Ջիովանի Բաբայանի Պալատնյանոն մաշում է քաղաքային վարչության դռները, պահանջելով իր մեծամեծ կորուստների փոխարենը: Եթե մարդ ես, գոն՞ե այս սնարի այդ ազնիվ ասպետին խնայիր: Իսկ եթե ազնիվ կին ես, պետք է պսակվես նրա հետ: Արդյոք այս տարի՝ էլ Բաքվի երիտասարդությանը պետք է ստիպես անամոթաբար փախչե՞լ, թե՞ նա քաջություն կունենա քեզ հետ կռվել: Արդյոք Թիֆլիսի փոխքաղաքագլոլխ Իզմայիլյանը կունենա՞ նախկին քաղաքագլուխ իշխան Արղությանի եռանդը:

Վերջապես, ինքդ, անիծյալ պառավ, երկա՞ր կմնաս մեզ մոտ, թե շուտով փասափուսեդ պետք է հավաքես և ռադ լինես:

Այս բոլորը հարցրեցին ազնվաբար պատասխանիր, թե չէ վիպասան Ասքանազ Փամբակեցուն կասեմ, որ քեզ մի լավ նկարագրի:

Առայժմ այսքանը, նզովյալ քավթառ, մյուս անգամ կաշխատեմ ավելի շատ գրել...

Քո ոխերիմ թշնամի ՄԱՂՔՈՍ

Հ. Գ. — Վերջին ժամանակ ես չէի գրում, բարեկամներս կարծում էին, որ դու, քավթառ, ինձ էլ գլորել ես: Հայտնում եմ ի գիտություն համայն աշխարհի, որ ես ողջ և առողջ եմ: Գնացել էի Չիկագո՝ ցուցահանդեսին:

Այս մասին կգրեմ:

Ալեքսանդր Շիրվանզադե «Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ»

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին
Ամենադիտված