Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ 

Մարդը անասունի մեջ

Գիտություն և Մշակույթ

Երբեք նա այնչափ հուզված չէր եղել, որչափ այդ օրը, նույնիսկ այն չարաբախտ պահին, երբ մարդիկ եկան հանկարծ, դուրս կորզեցին նրան երջանկության դրկից և՛ ձգեցին զրկանքի, տառապանքների խավար աշխարհը: Անհայտ, անծանոթ մարդիկ, որոնց նմանը նա երբեք չէր տեսել ու չէր երևակայել:

Նստած էր նա Պարիզի սրճարաններից մեկում, որ այցելում էր ամեն օր իր հայրենակիցների ու բախտակիցների հետ: Այստեղ միաժամանակ, ավա՛ղ, շատ զվարճալի ժամեր էր անցուցել անձնատուր հյուրիներին:

Մենակ էր, սովորականից կանուխ էր եկել, դիտմամբ: Ուզում էր գեթ մի ժամ լինել առանձին, ինքն իր հետ, հեռու թե՛ ընտանիքից և թե՛ իր բախտակիցներից: Այդ մռայլ, թթված դեմքերից, որոնք վաղուց էին նրան ձանձրացրել իրենց անվերջ անեծքներով և մանավանդ հազար անգամ կրկնված հարցերով:

— Ե՞րբ պիտի այս բոլորը վերջանա, ե՞րբ պիտի վերադառնանք մեր տուն ու տեղը, ո՞վ կարող է մեզ օգնել և այլն, և այլն...

Այժմ նա զգում էր, որ այլևս չկա դարձ դեպի անցյալ կարգ ու կանոնները, որ ամեն ինչ կորած վերջացած է առմիշտ: Մի բան, որը եթե գիտենար երկու տարի առաջ, կարող էր կաթվածահար լինել կամ խելագարվել:

Երեկ նա վաճառեց իր կնոջ վերջին ադամանդը — նշանադրության մատանին: Խեղճ կին, ինչպե՞ս հեկեկաց, տալով այդ նվիրական իրը մարդուն, որ տանե վաճառե առաջին պատահողին՝ հանուն զավակների «ժամանակավոր ապրուստի»: Վաճառե և ոչ գրավ դնե, վասնզի գիտեին, որ այլես ոչ մի իր չեն կարող գրավից ազատել, և ինչ որ գրավումն է, արդեն կորած է:

Շատ-շատ մի-երկու ամիս ևս նա մի կերպ կկերակրե իր ընտանիքը, հետո մթություն, խավար կամ մուրացկանություն, եթե որևէ հրաշք չպատահե:

Սակայն սոսկալի հետոն չէր այդ օրը Սիմոն Սեֆերյանին ալեկոծողը, այլ անցյալը: Ա՛հ, այն անցյալը, երբ նա հարուստ էր, անհոգ, հպարտ ինչպես գերիշխան: Երբ գաղափար անգամ չուներ մարդկային թշվառությունների մասին և չէր ուզում ունենալ:

Ինչո՞ւ նա այս սև օրին հասավ: Մնացյալները ոչինչ, ո՞վ գիտե, գուցե յուրաքանչյուրը նրանցից արժանի էր: Բայց ինքը, ո՞ր սխալի, ո՞ր մեղքի կամ ո՞ր հիմարության հետեվանքով:

Նա չէր հավատում ո՛չ նախախնամության գոյությանը և ո՛չ դիպվածների զորությանը: Նա իրեն տգետ չէր համարում, որովհետև տգետ էր: Այն մի քանի տարիները, որ անցուցել էր Գերմանիայում և այն մի քանի գրքերը, որ կարդացել էր երիտասարդ հասակում, ավելի էին թանձրացրել նրա բնական ինքնագոհությունը և ամբարտավանությունը: «Անուս» մարդկանց նա ծաղրում էր հավակնոտի հանդգնությամբ, լուսամիտների հետ վիճաբանում էր հեղինակավոր լեզվով: Եվ ոչ ոք չէր համարձակվում ցույց տալ նրան իր տգիտությունը, վասնզի հարուստ էր: Նրա միջավայրում հարուստներին չէին հակաճառում:

Հերքելով նախախնամության գոյությունը, նա իր խոշոր ադամանդով զարդարված ձեռքը զարկում էր մսալի ճակատին և կրկնում.

— Կատարյալ մարդու աստվածն ահա այստեղ է:

Երբեք նա իր ձեռը չէր զարկել սրտին: Երբեք նա չէր նայել դեպի իր ներքին աշխարհը քննական հայացքով: Երբեք իր առանձնության մեջ չէր խոսել իր հոգու հետ, չափազանց ամուր էր կառչած նրա միտքը շոշափելիին, նյութականին, որպեսզի կարողանար լուսո գեթ մի աղոտ շող ձգել հոգեկանի վրա: Մարդկային վշտերն ու տվայտանքները իրենց հազարավոր ձևերով ու գույներով շարեշար անցել էին նրա աչքերի առաջ էլ առանց դիպչելու նրա հոգու որևէ թելին, սրտի որևէ լարին: Գրանիտյա ժայռ էր նա այն անհատակ օվկիանոսի ափին, որ կոչվում է կյանք, այնքան կարծր, որ ոչ մի ալեկոծություն չէր կարող նրան մաշել: Չկար նրա համար որևէ գրավիչ, որևէ հուզիչ բան, բացի այն բոլորից, որ կապ ունեին նրա անձնական երջանկության հետ: Նույնիսկ իր մերձավորների բախտը գնահատում էր իր անձի հանգստության չափով: Այսպես օրինակ, երբ նրա կինը կամ զավակները հիվանդանում էին, նա աշխատում էր տնից փախչել որևէ պատրվակով: Հիվանդը նրան անհանգստացնում էր:

Նա չէր կեղծում, երբ ասում էր, թե իր «խիղճը հանգիստ է», վասնզի չէր կարող հանգիստ չլինել, մի բան, որ խորին թմրության մեջ էր: Նա ժպտում էր հեգնական հանգիստ ժպիտով, երբ իր մոտ խոսում էին կարեկցության կամ մարդասիրության մասին: Ծաղրելով զգայուն մարդկանց, համարելով նրանց «թուլամորթներ», նա ասում էր.

— Մեր կյանքը կարճ է, ամեն մարդ ունե մի լուծ, որ մի կերպ տանում է, հիմարաթյուն է ուսերի վրա վերցնել ուրիշների բեռը:

Ուրիշների մահը նրան ցավ էր պատճառում, բայց իր կյանքի վախճանը սարսափեցնում էր նրան: Դա մի սոսկալի ուրվական էր, որ մերթ ընդ մերթ ծառանում էր նրա առջև, մանավանդ այն պահերին, երբ ինքն իրեն զգում էր երջանիկ: Երբ նրա մոտ որևէ մեկը խոսում էր առհասարակ մահվան մասին, նա շտապում էր խոսողի բերանը փակել, ասելով.

— Ուրիշ նյութ չունե՞ս խոսելու, մահը զզվելի բան է, նրա ամբողջ էությունը, ամբողջ հոգին, նրա աստվածը, հավատը, ամեն ինչը, իր մարմինն էր: Այստեղ էր ամփոփված նրա համար ամբողջ տիեզերքը: Եվ այդ առողջ, պարարտ մարմինը նա սիրում էր ու փայփայում կանացի հոգածությամբ: Մի թեթև գլխացավ կամ աւտամնացավ երկյուղ էր ներշնչում նրան և այդ պահերին ուզում էր, որ ամենքը զբաղվեն իրենով, ամենքը, նույնիսկ հեռավար ծանոթները: Առանձնապես նրան մտատանջություն էր պատճառում իր առնական ընդունակությունը: Միգուցե մի օր զրկվե այդ ընդունակությունից, որ նրա սրբություն սրբոց էր, և շարունակ խորհրդակցում էր բժիշկների հետ...

Այսպես էր եղել Սիմոն Սեֆերյանն իր անցյալում: Այն մարդը, որ «այնտեղ», ոսկու և արծաթի ապականված ու նեխված աշխարհում, ոմանց առերես հարգանքի, ոմանց թաքուն ատելության և համենայն դեպս ընդհանուրի նախանձի առարկան էր: Այն մարդը, որ իրեն համարել էր ամենից զգաստը, ամենից խելոքը, նա, որ իր ահագին հարստությամբ կարող էր հազարավոր չքավորների ու տնանկների ծանր լուծը թեթևացնել և սակայն ոչ մեկի արցունքը չէր սրբել:

Եվ ահա այսօր այդ անսասան մարդը, այդ պողպատյա եսամոլությունը խեղճացել էր, ընկճվել, կծկվել անողոք ճակատագրի հարվածների տակ: Գայլը զրկվել էր ատամներից և անզորությունից կրծոտում էր ներսը:

Արմունկները հենած սեղանի եզրին, ճաղատ գլուխը ձեռքերի մեջ բռնած, աչքերը հառած դիմացի պատին, նա խորհում էր, Օ՛հ ոչ իր կորցրած հարստության, այլև հոյակապ տների, առատաբուխ նավթահանքերի, գործարանների, շոգենավերի, այլ իր բարոյական աշխարհի մասին: Դա առաջինն էր իր հիսնամյա կյանքում, առաջինը, երբ նայում էր դեպի իր ներսը: Եվ որքան ավելի էր խորհում, այնքան իր անցյալն ավելի ու ավելի էր թանձրանում իր ոչնչությամբ: Մեկը մյուսի ետևից նրա նոր բացվող աչքերի առջև անցնում էին իր կյանքի էտապները և դրա հետ միասին մարդկային թշվառությունների բոլոր տեսակները, որոնց երբևէ տեսել էր և որոնց վրա երբեք ուշադրություն չէ դարձրել: Ահա հասքերի և գործարանների, նավերի ու շինությունների, ծովերի ու ցամաքների կիսամերկ, կիսանոթի աշխատավորներ՝ նավթի ու մուրի, տգիտության ու կեղտերի մեջ, նիհար, հողագույն դեմքեր, քայքայված կամ պես-պես հիվանդություններից փտած մարմիններ: Մի խավար զանգված, որ նույնպես մարդկություն է: Այդ հազարավոր ամբոխը, հոգիների այդ վիթխարի լեգիոնը գիշեր-ցերեկ, անդուլ-անդադար աշխատել է մի փոր հացի համար և սակայն երբեք կուշտ չի եղել, որովհետև նրա դառն աշխատանքի, նրա արյուն-քրտինքի ամբողջ արդյունքը, այո ամբողջը կլանվել է մի քանի տասնյակ անհատների գրպանը: Մեկն էլ այդ անհատներից ինքն է եղել, Սիմոն Սեֆերյանը:

Քանի՞-քանի կորստաբեր դեպքեր են տեղի ունեցել նրա հանքերի վրա ու գործարաններում, քանի՛-քանի հանկարծահաս մահեր, գազերի մեջ խեղդվածներ, նավթի մեջ այրվածներ, փլչված պատերի տակ ջարդվածներ: Եվ ո՞ր դժբախտությունն է նրա հոգին փոթորկել, ո՞րն է նրա կույր աչքերը թրջել:

«Շատ-շատ տալիս էի թշվառների թաղման ծախքը և մի քանի ոսկի էլ շպրտում էի նրանց ընտանիքներին»:

Եվ դրանով կատարած էր համարում իր մարդկային պարտականությունը:

Եվ չէի ամաչում դեռ թշվառների դիակները չթաղված գնալ կլուբ, թուղթ խաղալ, հետո ընթրել, շամպայն լակել, հետո վազել սիրուհիներիս մոտ՝ այնտեղ կոկորդիլոսի արցունքներ թափելու»:

Արտասանելով այս խոսքերն իր մտքում, նա ձեռը զարկեց ճակատին և հառաչեց.

«Մեղք եմ փնտրում: — շարունակեց մտածել նա, դառը ժպտալով, — մեղքն ի՞նչ է, թշվառ, դու ոճրագո՛րծ ես...»:

Ամեն ինչ, ամեն ինչ գոռում ու աղաղակում էր նրա խղճի դեմ: Խղճի, որ նոր էր զարթնել, որ նոր էր ծնվել նրա մեջ, այն ժամանակ, երբ նա անզոր էր իր անցյալը շտկելու: Պարզ և վառվռուն նա հիշեց և բանվորների ապարդյուն աղերսանքները գեթ մի քանի կոպեկով ավելացնելու իրենց օրավարձը, և նրանց մութ ու խոնավ կացարանները, և նրանց զավակների կիսամերկ մարմինները կեղտերի մեջ, և տարափոխիկ հիվանդությունները, և ձմեռվա սառնամանիքը, և ամռվա դժոխային շոգերը, և գազերի հեղձուցիչ մթնոլորտը, և նավթի ու մուրի երկրային գեհենը: Հիշեց ինչ արհամարհանքով ու ծաղրով մի օր ընդունեց խեղճերի պատգամավորությունը, որ եկել էին աղերսելու, /տեր օգնեցեք մեզ, Ձեզ համար ենք աշխատում/: Նա պատասխանեց, եթե չեք հավանում, գնացեք ուրիշի մոտ աշխատակցեք: Ո՞ւր գնային, ամենուրեք միևնույնն էր: Բայց չէ՞ որ նա իրեն ամենից խելոքն էր համարում: Ինչո՞ւ չկարողացավ հասկանալ, որ այդ սև ամբոխը նույնպես մարդկություն է:

Ալեքսանդր Շիրվանզադե «Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ»

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան
Ամենադիտված