Արթուր Սարկիսովը՝ լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը ճանաչվել է «Ուրալի»՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Քվեարկողների 29,8%-ն իր ձայնը տվել է Սարկիսովին: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ակումբի՝ օգոստոս ամսվա բոլոր երեք խաղերին: «Տոմի» հետ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակ: Հաջող է հանդես եկել նաև «Ամկարի» և «Կուբանի» դեմ խաղերում:
Սարկիսովին մրցանակն առաջիկայում կհանձնեն երկպագուները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում