Բակո Սահակյանը Կասպշիկի հետ զրույցում խոսել է գերության մեջ հայտնված հայ զինվորի մասին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի սահմանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության եւ միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման քաղաքականությունը մեծ հարված է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան