Ցանկանում էի, որ Մխիթարյանը մնա. Լուչեսկու
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հենրիկ Մխիթարյանին.
«Դժվար էր կանխատեսել, որ Մխիթարյանը կհեռանա: Ես խոսել եմ նրա հետ: Ասել եմ, որ Ֆենանդինյոյի պես նա էլ կարող է լքել ակումբը: Պայմանագրում Մխիթարյանը կետ ուներ, համաձայն որի` կարող էր հեռանալ, և նա դա օգտագործեց իրեն համար հաջող մրցաշրջանում: Ֆուտբոլում այդպես լինում է. ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան է անցկացնում և ցանկանում է դրանից օգտվել: Այդպես վարվեցին նաև Վիլjանը, Ֆերնանդինյոն: Մխիթայանը միակը չէր: Իհարկե, ցանկանում էի, որ Հենրիկը մնա: Նա շատ լավ գիտեր, թե ինչպես պաշտպանվել: Մենք սովորեցրինք նրան գոլեր խփել, մինչ այդ նա ավելի շատ փոխանցումներ էր կատարում: Նա հասկանում էր մեր փիլիսոփայությունը, գոնե ևս մեկ մրցաշրջան ես նրա կարիքը ունեի, որպեսզի այդ դիրքում ֆուտբոլիստ պատրասtեի: Կարծում եմ` նրան կփոխարինի Տեյշեյրան: Հենրիկին միայն հաջողություն կարող եմ մաղթել նոր ակումբում և ցանկանaլ, որ բարձր պահի «Շախտյորի» պատիվn այնտեղ, որտեղ խաղում է»,- նշել է Լուչեսկուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում