Լիոնել Մեսսին նոր ռեկորդ սահմանեց (տեսանյութ)
Սպորտ
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի` Իսպանաիայի առաջնությունում «Վալենսիայի» դարպասն ուղարկած 3 գոլերը դարձան արգենտինացու համար 23-րդ հեթ-տրիկը կարիերակում:
17 անգամ Մեսսին հեթ-տրիկ է հեղինակել Լա լիգայում, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ` Իսպանիայի գավաթի խաղարկությունում, և 1 անգամ՝ սուպերգավաթի խաղարկությունում:
Հենց «Վալենսիայի» դարպասն ուղարկած 3 գոլերի շնորհիվ Մեսսին նոր ռեկորդ սահմանեց` հեղինակեց Լա լիգայի արտագնա խաղերում 100-րդ գոլը: Նախկին ռեկորդը պատկանում էր Ուգո Սանչեսին, ով արտագնա խաղում աչքի է ընկել 99 անգամ: Բացի այդ, Մեսսին ևս մեկ քայլ կատարեց դեպի Պրեմիերայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստի կոչմանը, որը պատկանում է Տելմո Զարային՝ 251 գոլ, իսկ արգենտինացին 220 գոլով բարձրացավ 6-րդ հորիզոնական. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում