«Արսենալն» ու «Ռեալը» հանաձայնության եկան Օզիլի տրանսֆերի հարցում
Սպորտ
Լոնդոնի «Արսենալը» նախնական համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի տրանսֆերը ձեռք բերելու հարցի շուրջ. տեղեկացնում է Caseda SER-ը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 40 մլն ֆունտ. այս մասին պաշտոնական հայտարարություն չկա:
Նշենք, որ ավելի վաղ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր.
«Մենք 24 ժամ ունենք, որպեսզի մինչ տրանսֆերային պատուհանի փակումը զարմացնենք բոլորին: Ես դեմ չեմ մեծ գումարներ ծախսելուն: Շատ եմ ցանկանում մեր թիմն ուժեղացնել թոփ ակումբի խաղացողով»,-Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում