Հենրիկ Մխիթարյանը հիանալի գոլ հեղինակեց. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, անդրադառնալով Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում «Այնտրախտի» հետ խաղին, նշել է.
«Մենք շատ լավ սկսեցինք, չնայած որ խոտածածկի հետ կապված խնդիրներ կային: Դարպասը գրավելու լավ հնարավորություններ էինք ստեղծում: Այնուամենայնիվ, պետք է ասեմ՝ օրինաչափ էր, որ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, այդ դրվագում մենք լավ չգործեցինք: Երկրորդ խաղակեսում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ իրենց ողջ ուժերը ներդրեցին խաղին, իսկ Հենրիկ Մխիթարյանը հեղինակեց հիանալի գոլ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում