Կիևյան կամրջի վրա կանխվել է 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
Արտակարգ Պատահար
Այսօր` սեպտեմբերի 2-ին, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանն ու տեսուչ Արման Չուխաջյանը Կիեւյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեկ ժամից ավելի Ճանապարհային ոստիկանները, իսկ հետո`նրանց միացած Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները խնդրում-համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվեց աղջկան նստեցնել ոստիկանական ավտոմեքենան եւ տեղափոխել Մաշտոցի ոստիկանություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ աղջիկը Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Ա. Գ.-ն է:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող