Կական վերադարձավ «Միլան»
Սպորտ
«Միլանը» հայտարարեց Կակայի տրանսֆերը Մադրիդի «Ռեալից» գնելու մասին. տեղեկացնում է ռոսոներների պաշտոնական կայքը:
31-ամյա բրազիլացին իտալական ակումբի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր՝ մինչև 2015-ի հունիսի 30-ը: Մամուլի տեղեկությունների համաձայն` Կական համաձայնվել է աշխատավարձի կրճատմանը:
Կական «Միլանում» հանդես է եկել 2003-2009թթ.: Անցած մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում 19 խաղում ֆուտբոլիստը հեղինակել է 3 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում