«Նատալի ֆարմ»-ի աշխատակիցներին ևս ստիպողաբար ուղարկում են բողոքի ակցիաների
Հասարակություն
Քիչ առաջ Լուրեր.com-ի խմբագրություն ահազանգեց «Նատալի ֆարմ» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը և հայտնեց, որ այսօր բ/կ-ի տնօրինությունն աշխատակիցներին հրահանգել է մասնակցել «Փակ շուկայի» մոտ ակտիվիստների դեմ անցկացվող ակցիաներին‘ ներկայանալով որպես Փակ շուկան «Երևան սիթի» սուպերմարկետի վերածելու կողմնակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստ Ալվիրա Բերբերյանը մեզ հետ հեռախոսազրույցում ահազանգել էր, որ «Կայզեր» սուպերմարկետների ցանցի բոլոր աշխատակիցներին տնօրինությունը պահանջել է ներկայանալ, ապա` հրահանգել մասնակցել «Փակ շուկայի» մոտ ակտիվիստների դեմ անցկացվող «հակընդդեմ» ակցիաներին և ներկայանալ որպես Փակ շուկան «Երևան սիթի» սուպերմարկետի վերածելու կողմնակից:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող