Մեզ առաջարկեցին Մխիթարյանի տրանսֆերը, սակայն այն թանկ էր. Հոլցհոյզեր
Սպորտ
Լևերկուզենի «Բայերին» ժամանակին առաջարկել են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը. տեղեկացնում է գերմանական ակումբը:
Այդ մասին հայտարարել է «Բայերի» նախագահ Վոլֆգանգ Հոլցհոյզերը:
Մեզ առաջարկում էին Մխիթարյանի տրանսֆերը, սակայն նրա համար պահանջվող տրանսֆերային գումարը մեզ համար ուտոպիա կլիներ: Եթե այլ ակումբներ կարող են իրենց թույլ տալ նման ծախսեր, ապա «Բայերը»՝ ոչ»,-նշել է Հոլցհոյզերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար Դորտմունդի «Բորուսիան» «Շախտյորին» վճարել է 27,5 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում