Ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել ՀՀ ոստիկանության հասցեին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հայաստան
Այսօր` սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանում վերջերս ծավալված իրադարձությունների և դրանցում ՀՀ-ում ձևավորվող քաղաքացիական հասարակության մասնակցության մասին` ԱՄՆ դեսպանը նշել է.
«Ես հետևում եմ ՀՀ-ում խաղաղ ցույցերի ճանապարհով ժողովրդի կամքի արտահայտման գործընթացներին:
Յուրաքանչյուր երկրում խաղաղ ցույցերը կարևոր են ժողովրդավարության զարգացման գործում: Ես ողջունում եմ այդ խաղաղ ցույցերին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել ՀՀ ոստիկանության հասցեին, որը պատշաճ կերպով է իրականացնում իր աշխատանքը` ցուցաբերելով հանդուրժողականություն ցուցարարների նկատմամբ»:
Ըստ Հեֆերնի` իրենք շարունակելու են ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը` շարունակելով սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից