Այսօր Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Երգչուհի, դասական, սոպրանո Հասմիկ Պապյանը ծնվել է 1961թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` նախ որպես ջութակահար, ապա` որպես երգչուհի: Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ` որպես մեներգչուհի: Այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են` Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունհենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։
Հասմիկ Պապյանն ապրում է Վիեննայում, Ավստրիա։
Ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունհենի օպերային և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր։
Ունի մեկ դուստր։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)