Տոնական միջոցառումներ` քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում
Հայաստան
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում:
Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք:
Միջոցառումների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Տոնական միջոցառումից հետո ուսուցիչները երեխաներին ուղեկցել են դասարաններ և անցկացրել ուսումնական տարվա Գիտելիքի և դպրության օրվան նվիրված առաջին դասը:
Ինչպես առաջին, այնպես էլ բարձր դասարանների աշակերտները խոստացել են նոր ուսումնական տարում գրանցել բարձր առաջադիմություն՝ ի պատիվ դպրոցի և Երևանի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից