ՌԴ 18-ամյա քաղաքացին Տավուշի մարզում վթարի է ենթարկվել և տեղում մահացել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում 18-ամյա Մհեր Ազատյանը, վարելով ВАЗ 2121 մակնիշի 10 ՍԼ 161 համարանիշի ավտոմեքենան, Զորական-Հաղթանակ գյուղ ընկած ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamhsyan.com-ը, վթարի հետևանքով Մ. Ազատյանը, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ՌԴ քաղաքացի է, տեղում մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող