Քննարկվել են քաղպաշտպանության խնդիրները
Հայաստան
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» թիվ 134-Ն որոշման համաձայն՝ օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարությունում անցկացվեց ՀՀ գործադիր մարմինների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների սեմինար-խորհրդակցություն։
Քննարկման հիմնական թեմաներն էին.
- հանրապետական գործադիր մարմինների քաղաքացիական պաշտպանության ՔՊ պլանների լրամշակման կարգը
- հանրապետական գործադիր մարմինների ՔՊ համակարգի ռազմական դրության անցման միջոցառումները
- ՀՀ պետական կառավարման մարմինների պահեստային կառավարման կետերի ժամանակավոր վայրերի ընտրություն և գործունեության ապահովումը։
Խորհրդակցությանը վարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը։ Ողջունելով սեմինարի մասնակիցներին' նա ընդգծեց քաղաքացիական պաշտպանության բնագավառում մշտական պատրաստվածության կարևորությունը և արդյունավետ աշխատանք մաղթեց բոլորին։
Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԻՆ աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի, ՓԾ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և օպերատիվ կառավարման վարչությունների աշխատակիցները:
Ակտիվ քննարկումների ընթացքում գործադիր մարմինների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Խորհրդակցության վերջում մասնակիցները արտահայտեցին իրենց գոհունակությունը՝ տրամադրված մեթոդական օգնության և արտակարգ իրավիճակների և ՔՊ բնագավառում առկա խնդիրների բացահայտման և հետագա աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից