ՀՖՖ-ն հրատարակել է ակումբային ֆուտբոլի աննախադեպ վերլուծություն (տեսանյութ)
Սպորտ
2013 թ. օգոստոսին ՀՖՖ Արտոնագրման բաժինը հրատարակեց «ՀՖՖ Ակումբների արտոնագրման համեմատական վերլուծություն 2013» զեկույցը, որն իր տեսակի մեջ առաջինն է ՀՖՖ ողջ գործունեության ընթացքում: Նմանատիպ զեկույց ամեն տարի թողարկվում է ՈՒԵՖԱ-ի կողմից: ՈՒԵՖԱ-ի զեկույցը (Benchmarking report) նպատակ է հետապնդում ներկայացնել ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 53 ասոցիացիաների ակումբների արտոնագրման համեմատական վերլուծությունը: «ՀՖՖ Ակումբների արտոնագրման համեմատական վերլուծություն 2013» զեկույցը ներկայացնում է անցած 10 մրցաշրջանների ընթացքում ՀՖՖ Արտոնագրման բաժնի կատարած աշխատանքը, ինչպես նաև բազմակողմանի տեղեկատվություն ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների վերաբերյալ' համեմատական վերլուծության տեսքով, մասնավորապես, ակումբների ֆինանսական, կադրային, մարզական չափանիշների մասին տեղեկատվություն: Զեկույցն իր մեջ ներառում է նաև ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի, ինչպես նաև ՀՀ գավաթի խաղարկությունների հաճախելիության մասին ամփոփ վերլուծություն, մարզադաշտերի, ակումբների կատարած տրանսֆերների մասին տեղեկատվություն, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում