Որդու արարքից հետո Հենրիկ Նավասարդյանը շարունակելու՞ է պաշտոնավարել
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով նրանց ուղղությամբ և հայհոյանքներ տալով, որից հետո հեռացել է: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Երևանի տրանսպորտի վարչության պետը համառորեն հերքում էր, որ իր որդին կարող է կապ ունենալ օրեր առաջ երկու ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստի հետ, քանի որ իր որդիները լուրջ և դաստիարակված տղաներ են: Հիմա նա շարունակելու՞ է պաշտոնավարել: Անշուշտ, ցանկացած վայրում բողոքի ակցիաներ կազմակերպելը քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, իսկ Հենրիկ Նավասարդյանը ինչպես է մեկնաբանում իր որդու վարքագիծը:
Արդյո՞ք այդ փաստը ևս սահմանադրության և օրենքների տրամաբանության մեջ տեղավորվում է:
Բոլոր փորձերը՝ կապվելու Հենրիկ Նավասարդյանի կամ քաղաքապետարանի լրատվական ծառայության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, ապարդյուն անցան:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող