ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին
Հասարակություն
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին ադրբեջանական մամուլին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Նշվում է, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղեկություններ է ստացել իր ընտանիքից ու իր մասին տեղեկություններ փոխանցել հարազատներին։
Հիշեցնենք, զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել էր և սխալմամբ հատել սահմանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող