Քեյթ Միդլթոնի որդուն ստիպում են ԴՆԹ ստուգում անցնել (ֆոտո)
Հասարակություն
Անգլիայի արքայական ընտանիքում լուրջ վեճ է առաջացել. Կորնուոլյան դքսուհի Կամիլլա Ռոզմարին պահանջել է, որ Քեյթ Միդլթոնի և արքայազն Վիլյամի որդին ԴՆԹ ստուգում անցնի` պատճառաբանելով, որ փոքրիկ Ջորջը նման չէ իր հորը. հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ Բուկինհեմյան պալատի աղբյուրների` դքսուհին դա անում է` Քեյթի հանդեպ խանդից դրդված:
Պարզ է դարձել նաև, որ Ելիզավետա թագուհին ցնցված է իր հարսի` Կամիլլա Ռոզմարիի հայտարարությունից:
Ինքը` Քեյթ Միդլթոնը, ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանում:
Հիշեցնենք, որ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ծննդաբերությունից մի քանի օր անց իր ամուսնու` արքայազն Վիլյամի ուղեկցությամբ մասնակցել է տոնակատարության: Նրանց նորածին փոքրիկը նրանց հետ չէր:





















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող