Արմեն Ռուստամյան. «Մենք այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի»
Հասարակություն
Արցախի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
Հանրահավաքին ներկա էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակության պատգաամավոր Արմեն Ռուստամյանը, ով իր ելույթում ասաց.
«Ինչպե՞ս կարող ենք միավորվել` հաղթելու, բայց նույնը չանել հաղթանակը պահելու համար: Եթե դա չանենք, մեզ սերունդները չեն ների: Հաղթանակը պահելը այսօր նշանակում է Արցախյան այս շարժման նվաճումները պաշտպանել և հասնել կայուն խաղաղության մեր սերունդների համար: Բայց մի հայտնի խոսք կա. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրատվի'ր պատերազմի»: Մենք այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի. միակ` ոսոխի ախորժակը փակելու հնարավոր ձևը պատերազմին մեր պատրաստ լինելն է:
Դա ոչ թե միայն նշանակում է ունենալ հզոր բանակ (ո'չ, միայն դա' չի նշանակում), այլ նաև վերագտնել ներազգային համերաշխությունը: Դա նախ և առաջ նշանակում է չոտնահարել մեր ազատամարտի հետևանքները և ձեռքբերումները, հարգել և հոգալ մեր այն սրբազան զավակների հոգսերն ու դժվարությունները, ովքեր այս ազատամարտում մեզ հաղթանակ են պարգևել»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող