Մահացել է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը
Հայաստան
Lurer.com-ը ցավով տեղեկացավ, որ մահացել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
Լևոն Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին` Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ և մինչ օրս նախագահում է այն։ Դասախոսում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։
2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից