Լարվածությունը չի թուլանում
Հայկական Մամուլ
Թեեւ տարաբնույթ սարքովի ակցիաներով գործող իշխանությունը փորձ է անում «գոլորշի բաց թողնել», այնուամենայնիվ, երկրում առկա լարվածությունը չի թուլանում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատի հետ քննարկել է գոնե այս անգամ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարի իրականացման հնարավորությունը: Ըստ այդմ, քննարկվում է երկու տարբերակ. առաջինը՝ պաշտոնապես կուսակցություններին հրավեր ուղարկելու, իսկ մյուսը՝ կոնկրետ անձերի իշխանության ներսում պաշտոններ «շնորհելու» մասին:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այժմ քննարկվում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին եւս որեւէ պաշտոն առաջարկելու հարցը: «Ինձ որեւէ առաջարկ չի եղել, ու ես կարծում եմ, որ բացառվում է, որովհետեւ ես բավական ակտիվ մասնակցություն եմ ունեցել մարտի 1-ի բացահայտմանը: Այդպիսի տեսակետներ ունեցող մարդուն նման առաջարկ կանե՞ն»,-տարակուսեց մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Քոչարյանը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը