Վահան Հովհաննիսյանը դեռ մեկ տարի առաջ սկսել էր գերմաներեն պարապել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթի ՀՅԴ աղբյուրները հայտնել են, որ ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկ տարի առաջ սկսել էր գերմաներեն պարապել:
Հարցին, թե՝ անգլերեն գիտես, գերմաներենն ինչիդ է պետք, նա արձագանքել է՝ լեզու է, էլի:
Թերթը հիշեցնում է, որ, Հովհաննիսյանը, ըստ «ՀԺ» աղբյուրների, առաջիկայում ՀՀ դեսպան է նշանակվելու Գերմանիայում, սակայն համառորեն չի արձագանքում սույն տեղեկություններին: Նույն աղբյուրները հայտնում են, որ նա իր կուսակիցներից գաղտնի է պահել, որ դեսպան է նշանակվելու և հիմա շատերը ՀՅԴ-ում ցնցված են այդ նորությունից:
«Հժ»-ն հայտնել էր. որ դիպկորպուսում պաշտոն է ստանալու նաև մեկ այլ ՀՅԴ-ական՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը, ով նշանակվելու Է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս:
Մանրամասները` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը